«Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ»-ի նախագծի շուրջ․ Լիխաչով

Ռուսաստանի Դաշնության «Ռոսատոմ» ընկերությունը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ»-ի նախագծի շուրջ, որը ենթադրում է «Նաիրիտ» սինթետիկ կաուչուկի գործարանի ժառանգության հետ կապված խնդիրների լուծում․ այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է պետական ​​կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

«Մենք հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ»-ի նախագծի վրա. հուսով եմ՝ կկարողանանք օգնություն ցուցաբերել նաև այդ հարցում»,- ասել է Լիխաչովը։

Լիխաչովը նշել է, որ աշխատանքները շարունակվում են Հայկական ատոմային էլեկտրակայանում։ «Մենք չենք կարող անտեսել Հայաստանը, քանի որ երկարաձգում ենք կայանի շահագործման ժամկետը։ Թե որ ուղին ընտրել, կորոշի տեղի ղեկավարությունը, սակայն մենք շարունակում ենք ներկայություն ապահովել այնտեղ»,- ասել է պաշտոնյան։

 

Leave a comment