Շատ կարևոր է, որ մենք կարողացանք հասնել այս կետին և փորձել հոռետեսությունը վերածել լավատեսության. Փաշինյան

Հեսսեյան խաղաղության մրցանակին արժանանալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն ճանապարհի մասին, որն անցել է Հայաստանը վերջին տարիներին, և նշել, որ խաղաղության հաստատումից հետո այժմ անհրաժեշտ է ամրապնդել հասարակության լավատեսությունը։ Նրա խոսքով՝ այդ նպատակին կարելի է հասնել Ադրբեջանի, միջազգային գործընկերների հետ համագործակցության և խաղաղության կոնկրետ օգուտները ցույց տվող ծրագրերի միջոցով։

«Ակնհայտորեն, ես այս մրցանակին արժանացել եմ այն բանի համար, որ կարողացել ենք անցնել այս չափազանց դժվար ճանապարհը։ Նրանք, ովքեր տեղյակ են, թե ինչ է տեղի ունեցել մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանում, վերջին վեց տարիների ընթացքում, գիտեն, որ դա իսկապես շատ, շատ դժվար ճանապարհ էր։

Եվ, իհարկե, շատ կարևոր է, որ մենք կարողացանք հասնել այս կետին և փորձել հոռետեսությունը վերածել լավատեսության։ Եվ, գիտեք, վերջին ընտրություններն ու դրանց արդյունքները ցույց են տալիս, որ այժմ Հայաստանում լավատեսությունը գերակայում է հոռետեսության նկատմամբ։ Շատ կարևոր է ամրապնդել այդ լավատեսությունը, որովհետև դա միաժամանակ նշանակում է ամրապնդել խաղաղությունը։

Ուստի այժմ մենք աշխատում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ։ Եվ ես վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք՝ իհարկե, Ադրբեջանի, մեր միջազգային գործընկերների հետ համագործակցության և երկխոսության միջոցով, ինչպես նաև շատ կոնկրետ ծրագրերի իրականացմամբ, որոնք ցույց կտան խաղաղության օգուտները Հայաստանի և Ադրբեջանի երկու ժողովուրդների համար»,- ասել է վարչապետը։

Leave a comment