https://arm.sputniknews.ru/20260918/qevosajani-anvan-hertakan-mrcanaky-kstana-yntaniq-prkats-hjusisajin-osetiaji-bnakichy-107025278.html
Քեոսայանի անվան հերթական մրցանակը կստանա Ընտանիք փրկած Հյուսիսային Օսեթիայի բնակիչը
Քեոսայանի անվան հերթական մրցանակը կստանա Ընտանիք փրկած Հյուսիսային Օսեթիայի բնակիչը
Sputnik Արմենիա
Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: 18.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-18T22:40+0400
2026-09-18T22:40+0400
2026-09-18T22:46+0400
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/107023914_2:0:1134:637_1920x0_80_0_0_94491e194a7f92b63f8b4e15bd2b470e.jpg.webp
Վլադիկավկազի բնակիչ Ինալը, որը փրկել է դեռահասին և նրա մորը, կստանա Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ: Այս մասին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:Ինալը մեքենայով ընկերոջ հետ գնալիս ճանապարհին տեսել էր գետի մեջ հայտնված շրջված մեքենա, որի սրահում տղա երեխա և մի կին են եղել։ Տղայի ուսը վնասված էր։ Թեև գետի ջուրը շատ սառն էր, իսկ հոսքը՝ շատ ուժեղ, բայց Ինալը կարողացավ տուժածներին ճոպանի օգնությամբ ափ տեղափոխել։«Տիգրանի անվան հերթական՝ թվով 20-րդ մրցանակը շնորհվում է վլադիկավկազցի Ինալին։ Նա վարար լեռնային գետից փրկել է դեռահասի և նրա մորը։ Նրանց մեքենան դուրս էր եկել ճանապարհից և ընկնելով ձորը՝ հայտնվել գոտում», – գրել է Սիմոնյանը սոցցանցերում։Սիմոնյանի խոսքով՝ Ինալն առաջին անգամ չէ մարդկային կյանքեր փրկում, նախկինում նա արդեն օգնության էր հասել Հյուսիսային Պսեթիայի լեռնանցքներում վթարի ենթարկված վարորդների:Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը հիմնադրել է Մարգարիտա Սիմոնյանն այն բանից հետո, երբ իմացել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի մանկավարժներ Լիա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի պատմությունը, որոնք վտանգելով իրենց կյանքը՝ երեխաներին պաշտպանել էին դանակով զինված ոչ ադեկվատ տղամարդուց: Մրցանակի չափը 1 մլն ռուբլի է, մրցանակակիրներին Սիմոնյանն անձամբ է որոշում։
2026
Լուրեր
am_HY
20-й премии им. Тиграна Кеосаяна удостоился Инал из Владивказа, вытащивший из бурной реки подростка и его мать
Sputnik Արմենիա
20-й премии им. Тиграна Кеосаяна удостоился Инал из Владивказа, вытащивший из бурной реки подростка и его мать
2026-09-18T22:40+0400
true
PT0M45S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/107023914_146:0:995:637_1920x0_80_0_0_12535fe687be08a3480c4f53afa6d5c4.jpg.webp
տեսանյութեր, видео
տեսանյութեր, видео
Վլադիկավկազի բնակիչ Ինալը, որը փրկել է դեռահասին և նրա մորը, կստանա Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ: Այս մասին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Ինալը մեքենայով ընկերոջ հետ գնալիս ճանապարհին տեսել էր գետի մեջ հայտնված շրջված մեքենա, որի սրահում տղա երեխա և մի կին են եղել։ Տղայի ուսը վնասված էր։ Թեև գետի ջուրը շատ սառն էր, իսկ հոսքը՝ շատ ուժեղ, բայց Ինալը կարողացավ տուժածներին ճոպանի օգնությամբ ափ տեղափոխել։
«Տիգրանի անվան հերթական՝ թվով 20-րդ մրցանակը շնորհվում է վլադիկավկազցի Ինալին։ Նա վարար լեռնային գետից փրկել է դեռահասի և նրա մորը։ Նրանց մեքենան դուրս էր եկել ճանապարհից և ընկնելով ձորը՝ հայտնվել գոտում», – գրել է Սիմոնյանը սոցցանցերում։
Սիմոնյանի խոսքով՝ Ինալն առաջին անգամ չէ մարդկային կյանքեր փրկում, նախկինում նա արդեն օգնության էր հասել Հյուսիսային Պսեթիայի լեռնանցքներում վթարի ենթարկված վարորդների:
Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը հիմնադրել է Մարգարիտա Սիմոնյանն այն բանից հետո, երբ իմացել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի մանկավարժներ Լիա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի պատմությունը, որոնք վտանգելով իրենց կյանքը՝ երեխաներին պաշտպանել էին դանակով զինված ոչ ադեկվատ տղամարդուց: Մրցանակի չափը 1 մլն ռուբլի է, մրցանակակիրներին Սիմոնյանն անձամբ է որոշում։