Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձագանքում է երեկվանից համացանցում քննարկվող տեղեկություններին, թե 2024-ին իրականացված փորձաքննությամբ հայկական պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդ նմուշում թունաքիմիկատներ են հայտնաբերվել: Կառույցից նշում են՝ հրապարակված հոդվածում փորձաքննված նմուշների թիվը սխալ է ներկայացված: Մանրամասնում են՝ 179 նմուշ է փորձաքննվել, որից 6-ում է գերազանցել թույլատրելի չափաքանակը:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան
Դիտումների քանակ2