Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են

Մ-4 Երևան–Սևան–Իջևան–ՀՀ սահման միջպետական ճանապարհի 143-րդ կիլոմետրին երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

«Ճանապարհին հարակից լանջի վրա կախված ժայռաբեկորները վտանգավոր էին երթևեկողների համար։

Սեպտեմբերի 18-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության, Իջևանի համայնքապետարանի և ճանապարհը սպասարկող ընկերության համատեղ ուժերով ժայռաբեկորները հեռացվել են՝ կանխելով հնարավոր վտանգավոր հետևանքները»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment