ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերին

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ռուսական զինուժը Օդեսայի մարզի Յուժնի նավահանգստում հարվածել է չորաբեռնատար նավի, որը, ըստ գերատեսչության, ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխել։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ հարվածներ են հասցվել նաև Օդեսայի նավահանգստում գտնվող լցանավին, որը վառելիքաքսուքային նյութեր էր տեղափոխել ուկրաինական բանակի համար։

Բացի այդ, հարված է հասցվել ծովում գտնվող չորաբեռնատար նավի, որը Օդեսայի նավահանգիստ էր տեղափոխում Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված բեռներ։

Leave a comment