Նալբանդյան փողոցում 31-ամյա վարորդը «Toyota Corolla»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Նալբանդյան փողոցում Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Վահե Դ․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 55-ամյա Սամվել Մ․-ին։

Shamshyan.comի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment