Բաքուն ՄԻԵԴ–ին չի տրամադրել լուսանկարներ, որոնք կարտացոլեին հայ գերիների վիճակը. Սահակյան

https://arm.sputniknews.ru/20260918/baqun-miedin-chi-tramadrel-lusankarner-vorvonq-kartacvolein-haj-gerineri-vitshaky-sahakjan-107022971.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59523257_4:0:1427:1067_1920x0_80_0_0_0393bdae5a9948241c86736b700bdc63.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ադրբեջան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), հայ, գերի, արցախ, ռուբեն վարդանյան, սիրանուշ սահակյան, բակո սահակյան

ադրբեջան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), հայ, գերի, արցախ, ռուբեն վարդանյան, սիրանուշ սահակյան, բակո սահակյան

Բաժանորդագրվել

ՄԻԵԴ–ին տրամադրված ադրբեջանական զեկույցում ներկայացրել է քաղվածք, որը չի պարունակում դատարանի կողմից պահանջված տեղեկատվությունը։ Այսօր շատ ավելի կարևոր տեղեկություն էր հայտնել Ռուբեն Վարդանյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Ադրբեջանի` ՄԻԵԴ–ին տրամադրած զեկույցում կան բժշկական որոշ փաստաթղթեր` տեղի քրեակատարողական հիմնարկներում անցկացված բուժհետազոտությունների արդյունքներով, որոնք ամբողջական չեն և չեն արտացոլում այլ աղբյուրներից հայտնի տեղեկությունները։ Այս մնասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր մինչև 2026–ի օգոստոսի 31-ը զեկույց ներկայացնել գերիների պահման պայմանների, առողջական վիճակի դատական գործընթացների վերաբերյալ։ Սակայն Ադրբեջանը դա արել է սեպտեմբերին։

Գերիների շահերի ներկայացուցիչները` անհատական գործերով և ՀՀ կառավարությունը` միջպետական գործի շրջանակներում, ՄԻԵԴ–ից ստացել են ադրբեջանական կողմի տրամադրած փաստաթղթերը։ Սահակյանի խոսքով` ադրբեջանական կողմը դատավճիռները չի տրամադրել, փոխարենը ներկայացրել է քաղվածք, որը չի պարունակում դատարանի կողմից պահանջված տեղեկատվությունը։

«Ադրբեջանը ՄԻԵԴ–ին չի տրամադրել նաև լուսանկարներ, որոնք կներկայացնեին հայ գերիների փաստացի վիճակը։ Սահակյանն այս հանգամանքը խիստ մտահոգիչ է համարում` հաշվի առնելով, որ նախկինում թեկուզ սակավաթիվ, բայց նման լուսանկարներ ներկայացված եղել են։ Կարող եմ նշել, որ եթե ինչ֊որ չափով տվյալներ տրամադրվել են, դրանք առավելապես վերաբերում են հենց առողջականին, սակայն որքանով են ամբողջական, որքանով այն իրականացնող բժիշկներն անկախ և օբյեկտիվ են գործել, սրանք քննարկման ենթակա հարցեր են»,–ասաց Սահակյանը։

Նրա խոսքով` այդ տեղեկությունները տրամադրվել են ընտանիքի անդամներին, և նաև նրանց աջակցությամբ իրենք վեր են հանել իրականությունը և իրենց դիտարկումները հայտնելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։

Նշենք, որ Մարդու իրավունքներ Եվրոպական դատարանը հայկական կողմին մինչև հոկտեմբերի 6–ը ժամանակ է տվել` Ադրբեջանի ներկայացրած փաստաթղթերն ուսումնասիրելու և ներկայացված տեղեկությունների վերաբերյալ իրենց դիտարկումները հայտնելու համար։

Իրավապաշտպանը վստահեցնում է, որ ՄԻԵԴ ներկայացվող դիտարկումներն ու խնդիրները բազմաթիվ են և դեռ էլի են լինելու։
Դրանից հետո եվրոպական դատարանը կարող է լրացուցիչ տվյալներ պահանջել Ադրբեջանից, կարող է արձանագրվել դատարանին զեկույց ներկայացնելու պարտականության չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը։

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է հղել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, որն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել աջակցելու հայ դատապարտյալների իրավունքների պաշտպանության հարցում:

Վարդանյանի դիմումի վերաբերյալ Սիրանուշ Սահակյանը նշում է, որ ոչ միայն այս, այլև մյուս բոլոր ուղերձներում հայ գերիների բարձրացրած հարցերը առնչվում են մարդու իրավունքներին, որոնք Ադրբեջանը, ձևացնելով որպես ժողովրդավարական ձգտումներ ունեցող երկիր, ինկորպորացրել է, և այդ երաշխիքները դարձրել իր ներպետական իրավունք։ Իսկ դրանց հետևելու պարտականությունը հենց Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանինն է։

«Ես կցանկանայի հատկապես շեշտադրել բացարձակ մեկուսացվածությունը։ Այս նկարագրված պայմանները մի կողմից հանգեցնում են հայ գերիների` արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության, ինչը առաջ է բերում հոգեբանական, ֆիզիկական խնդիրներ։ Այն համակցվում է բուժօգնություն չստանալու խնդրի հետ, որպիսի պայմաններում նպատակային վնաս է պատճառվում այս անձանց առողջությանը, իսկ մյուս կողմից` մարդկայնությանն առնչվող նվազագույն տարրերը հարգված չեն»,–ասաց Սահակյանը։

Նա ընդգծեց, որ Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրությունը իրավիճակի փաստագրում է, և չունենալով համապատասխան տվյալներ, միջազգային գործընկերները չեն կարող դիրքորոշումներ ձևավորել, ինչպես նաև Ադրբեջանի վրա ճնշում գործադրել։

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
Ինչ պայմաններում են պահվում հայ գերիները Բաքվի բանտում. ներկայացնում է իրավապաշտպանը

Leave a comment