Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները դարձյալ հաղթեցին

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայի երրորդ տուրը ևս հաղթական էր Հայաստանի հավաքականների համար:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով պարտության մատնեց Շվեդիայի թիմին: Գաբրիել Սարգսյանը հաղթանակով ավարտեց իր պարտիան, իսկ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի խաղացին:

Կանանց Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով վստահ հաղթանակի հասավ Խորվաթիայի թիմի նկատմամբ: Հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը:

Հիշեցնենք, որ մեկնարկային երկու տուրերում տղամարդկանց Հայաստանի հավաքականը հաղթել էր Բարբադոսին ու Շոտլանդիային, իսկ կանանց թիմը պարտության էր մատնել Հոնկոնգին ու Սինգապուրին։

Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին: Կանցկացվի 11 տուր:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment