Նիկոլ Փաշինյանին Գերմանիայում հանձնեցին Հեսսեյան խաղաղության մրցանակը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը։ Պարգևը տրվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։

Այս մասին սոցիալական ցանցի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը՝ հրապարակելով լուսանկարներ Վիսբադենում անցկացված արարողությունից։ Մրցանակի հանձնումը տեղի է ունեցել Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում։

Այցի օրակարգում ընդգրկված են նաև տնտեսական բնույթի հանդիպումներ։ Վիսբադենից հետո Հայաստանի վարչապետը մեկնելու է Ֆրանկֆուրտ, որտեղ Արդյունաբերության և առևտրի պալատում նախատեսված է հանդիպում տեղի գործարար շրջանակների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment