Հայաստանի իշխանությունները ցանկանում են արժեզրկել ռուսաստանյան ակտիվները․ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ

Հասարակություն

Հայաստանի իշխանությունները ցանկանում են արժեզրկել ռուսաստանյան ակտիվները․ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ

Հայաստանի իշխանությունները ցանկանում են արժեզրկել ռուսաստանյան ակտիվները՝ ստիպելու համար սեփականատերերին ազատվել դրանցից, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը:

«Կա մտավախություն, որ հաջորդ թիրախները կարող են դառնալ Հայաստանում ռուսաստանյան արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները», – ասել է Շևցովը:

Նրա խոսքով՝ «շրջանառվում են թեզեր դրանց անբավարար ֆինանսավորման, ներդրումային մթնոլորտի վրա բացասական ազդեցության, դրանց գործունեության բնապահպանական վնասի, աշխատակիցների ցածր աշխատավարձի մասին»:

«Դա արվում է արժեզրկելու համար ռուսաստանյան ակտիվները և սեփականատերերին ստիպելու ազատվել դրանցից», – պնդել է ռուս պաշտոնյան՝ նշելով՝ նման մարտավարությունը կդառնա ևս մեկ «կրակոց ոտքին» հայաստանյան տնտեսության համար։

Leave a comment