Այս պահին ընթանում է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Լիանա Մանուկյանի թեկնածության հետ կապված քվեարկությունը։
ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը մինչ քվեարկության մեկնարկը հետաքրքրվեց՝ քանի՞ բացակա կա «Հայաստան» խմբակցությունում, քանի որ բացակաները շատ էին։ Աղվան Վարդանյանը ժամանակ խնդրեց հարցին պատասխանելու համար։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունում կա մեկ բացակա։ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, դիմելով «Հայաստան» խմբակցությանն, ասաց․ «ՔՊ խմբակցությունն ունի որոշում, և այս անգամ իհարկե, նաև ընդհանուր որոշմամբ կընդառաջենք ձեր բացականերին։ Խնդրում եմ հաջորդ ընտրություններում ապահովեք ձեր բացականերին»։
Ընդդիմադիրներն առաջարկեցին ընտրությունը հետաձգել։ Սակայն Վահագն Ալեքսանյանն ասաց, որ ըստ կարգի՝ ընտրությունն այսօր պետք է կազմակերպվի։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: