Նոր պահանջ՝ Հայաստանում էլեկտրոնային առևտրի օպերատորների համար 

Նոր պահանջ՝ Հայաստանում էլեկտրոնային առևտրի օպերատորների համար 

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Էլեկտրոնային առևտրային հարթակների օպերատորները պարտավոր կլինեն ԵԱՏՄ-ում ապրանքների վաճառքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեին։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։

Նշվում է, որ տվյալների փոխանցումը պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով՝ ոչ ուշ, քան հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը։

Հարկային մարմնին տրամադրված տեղեկություններում ինքնուրույն սխալներ հայտնաբերելու դեպքում էլեկտրոնային առևտրային հարթակի օպերատորը պարտավոր կլինի ներկայացնել ճշգրտված տվյալները։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։

Leave a comment