Լիանա Մանուկյանը՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Ազգային ժողովի՝ օգոստոսի 21-ի նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկության արդյունքները։ 

Հիշեցնենք, որ այդ պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Լիանա Մանուկյանի թեկնածությունը։

Լիլիթ Մինասյանի տեղեկացմամբ քվեարկությանը մասնակցել է 96 պատգամավոր:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 57, դեմ՝ 39։ Ըստ այդմ, Լիանա Մանուկյանն ընտրվել է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Leave a comment