Խուդաթյանը մարզպետների հետ քննարկել է կառուցվող, հիմնանորոգվող ու վերանորոգվող մանկապարտեզների ծրագիրը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է կառուցվող, հիմնանորոգվող և վերանորոգվող 500 մանկապարտեզների և նախակրթարանների ծրագրի ընթացքը։

Մարզպետներն առանձին-առանձին ներկայացրել են իրենց մարզերում իրականացվող աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու նախատեսվող քայլերը։

Նախարարը աշխատանքների ժամկետների պահպանման և իրականացվող աշխատանքների որակի ապահովման վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ։

Leave a comment