Հայաստանի գրավիտացիոն ուժն աճում է. Նիկոլ Փաշինյան

Օգոստոսի 13-ի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլնի, նշեց, որ անշարժ գույքի շուկան ադապտացման տիպիկ օրինակ է ցույց տալիս: Նա հիշեցրեց, որ եկամտային հարկի վերադարձի հետ կապված ծրագիրը 2026-ի հունվարի 1-ից Երևանում դադարեցվել էր, ու չնայած դրա հետ կապված կային որոշ մտահոգություններ, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ 2026 թ. անշարժ գույքի շուկան ակտիվ է:

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես՝ Երևանում, բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային: Բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ, հիմնական մասը, իհարկե, սփյուռքի մեր ներկայացուցիչները, անշարժ գույք են ձեռք բերում Հայաստանում: Դա, իհարկե, կապված է միջազգային թրենդների հետ, բայց նաև կախված է այն հանգամանքից, որ Հայաստանի գրավիտացիոն ուժն աճում է, և սա շատ կարևոր նորություն է»,- ասաց Փաշինյանը:

Դիմելով Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ նա ասաց, որ ոլորտում պետք է այնպիսի բարեփոխումներ արվեն, որ դինամիկան ակտիվանա, նաև պետք է անշարժ գույքի հետ կապված գործարքները հեշտացվեն:

Կառավարության նիստն ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment