Իշխանություններն այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապօրինի անցումը, թե ովքեր տապալեցին որոնողական աշխատանքները. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ամեն ինչի մասին լայվ անող, տարբեր ամբիոններից երկար-բարակ խոսող իշխանություններն այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապօրինի անցումը:

Այդպես էլ չասացին, թե ովքեր և ինչպես տապալեցին որոնողական աշխատանքները, և արդյոք ծառայողական քննություններ և քրեական գործեր են ընթանում թեմայի ողջ՝ բազմակողմանի եղելությունը պարզելու ուղղությամբ (չխառնել կոնկրետ ադրբեջանցու հանցագործության թեմայի հետ):

Անկախ այն հանգամանքից, որ ադրբեջանցու վերաբերյալ Բաքվից ստացած տեղեկատվությունը եղել է հավանական անցման մասին, իշխանությունը պարտավոր էր անհրաժեշտ աշխատանքներ տանել` դրանով իսկ կանխելով նոր հանցագործությունների իրականացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment