ՌԴ զինուժը կրկին հարվածներ է հասցրել ուկրաինական նավերին և նավահանգիստներին. ՊՆ

Բաժանորդագրվել

Ռուսական զինուժը գրոհների ժամանակ անօդաչուներ է կիրառել։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ զինուժը գիշերը կրկին հարվածել է Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին և ծովային նավերին, որոնք գործում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուսաստանի Դաշնության զինուժը շարունակել է անօդաչուներով հարվածել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքային օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող նավերին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը նշել է` հարվածի հետևանքով խոցվել է մի նավ, որ ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխում Օդեսայի նավահանգիստ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment