ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սպառնում է դադարեցնել Ուկրաինայի համար սպառազինության ձեռքբերման ծրագրերն և Կիևին հետախուզական տվյալների տրամադրումը, Կիևին ստիպելով դադարեցնել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ իրականացվող խորքային հարվածները, հայտնում է «Financial Times» (FT) պարբերականը՝ վկայակոչելով անանուն եվրոպացի պաշտոնյաների։
Թերթի աղբյուրների համաձայն՝ հոկտեմբերի 10-ին և 11-ին ԱՄՆ պաշտոնյաները մի քանի հեռախոսազանգ են կատարել եվրոպական մայրաքաղաքներ և Կիև՝ կապված այս հարցի հետ։ Վաշինգտոնը, մասնավորապես, սպառնացել է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը և եվրոպական միջոցների հաշվին ամերիկյան սպառազինություն ձեռք բերելու՝ Ուկրաինայի համար նախատեսված ծրագիրը, որը հայտնի է որպես «Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկ» (PURL) անվամբ:
«Նրանք զանգահարում են Կիև, զանգահարում են ամենուր»,- ասել է անանուն պաշտոնյաներից մեկը, որը նման զանգ է ստացել ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցչից։
«Financial Times»-ը նշում է, որ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավլո Պալիսան այն անձանցից է, որի հետ Վաշինգտոնը կապ է հաստատել այս հարցով։
Պարբերականի հաղորդմամբ՝ Սպիտակ տունը հրաժարվել է հաստատել կամ մեկնաբանել նման զանգերի փաստը։