Հայտնաբերվել է զինծառայողի դի. սա մեկ ամսում գրանցված զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է

Սա մեկ ամսվա ընթացքում գրանցված զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է


ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում են Պաշտպանության նախարարությունից;

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, հայտնում են ՊՆ–ից։

Նշենք, որ սա մեկ ամսվա ընթացքում գրանցված զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է։ Նախորդ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 21-ին, երբ մահացել էր զինծառայող Նարեկ Թորոսյանը։ Այդ գործի շրջանակում երկու զինծառայող կալանավորվել էր՝ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։


Leave a comment