Վերելակը 8-րդ հարկից պոկվել և ընկել է հորանը․ Shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 103 շտապօգնության խումբը մի քանի քաղաքացու տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկանները պարզել են, որ ժամը 19:00-ի սահմաններում Սիսակյան փողոցի 22 շենքի 1-ին մուտքի վերելակը 8-րդ հարկից պոկվել և ընկել է հորանը, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ։ Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment