Գերմանիայի խորհրդարանի «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) խմբակցության պատգամավորները պահանջել են, որ Գերմանիայի կառավարությունը լիովին բացառի Ուկրաինայի՝ Եվրոպական միությանը միանալու հնարավորությունը և հրաժարվի Կիևին որևէ ռազմական երաշխիք տրամադրելուց։
Այս մասին հայտնում է Գերմանիայի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Բունդեսթագի պատգամավորները նախնական քննարկում են անցկացրել «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) խմբակցության՝ «Ոչ ԵՄ անդամակցությանը և ոչ ռազմական աջակցության երաշխիքներին Ուկրաինայի համար» վերնագրով խորհրդարանական նախաձեռնության շուրջ։ Քննարկումից հետո առաջարկը փոխանցվել է հանձնաժողովներին՝ հետագա ուսումնասիրության համար»,- նշված է Գերմանիայի խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։