Երուսաղեմում հրեա ծայրահեղականները հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա, X-ի իր էջում հայտնում է Իսրայելում բնակվող հայ լրագրող Գեղամ Բալյանը.
«Երուսաղեմում Յոմ Կիպուրի օրը հեծանիվ վարելիս 9-ամյա հայ քրիստոնյա տղայի՝ Ուիլյամի վրա իսրայելցի հրեա ծայրահեղականները պղպեղային սփրեյ են փչել:
Նա երաժշտություն էր լսում, երբ ահաբեկիչները սպառնալից մոտեցել են նրան և պահանջել հանել ականջակալները։
Լսելով, որ նա անգլերեն է խոսում՝ նրանցից մեկն ասել է. «Անգլերեն չկա՛, հրեանե՛ր», և հարձակվել նրա վրա։
Տեսանյութում լսվում է, թե ինչպես է տղայի մայրը փորձում հանգստացնել նրան՝ վստահեցնելով, որ նրա փոքրիկ քույրը՝ Արեւը, լավ է»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: