Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները

Քաղաքականություն

25.09.2026 | 23:30

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպմանը քննարկվել են թվայնացման, նորարարության, տիեզերական գործունեության, կապի և հեռահաղորդակցության ոլորտներում երկկողմ համագործակցության ընթացիկ ուղղություններն ու առաջիկա անելիքները։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

«Ողջունելով դեսպանին՝ Դավիթ Թադևոսյանն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին, իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին, ինչպես նաև համագործակցության հետագա հնարավորություններին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, նորարարության, տիեզերական գործունեության, կապի և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության ընթացիկ ուղղությունները և առաջիկա անելիքները։

Անդրադարձ է կատարվել նաև 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Երևանում կայացած Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment