Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զենքի հինգ պահեստ ոչնչացնելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զենքի հինգ պահեստի։ Իսրայելական կողմի տվյալներով՝ այդ օբյեկտներում պահվում էին «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ, պայթուցիկ սարքեր, հակատանկային հրթիռային համալիրներ և տարբեր զինամթերք։

Բանակի հաղորդմամբ՝ այդ զինանոցը նախատեսված էր «դեղին գծի» շրջանում գործող զինծառայողների և խաղաղ բնակիչների դեմ հարձակումներ իրականացնելու համար։

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը նաև նշել է, որ գործողությունից առաջ ձեռնարկվել են միջոցներ՝ քաղաքացիական բնակչության համար ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Մասնավորապես, իրականացվել է օդային հետախուզություն, խաղաղ բնակիչներին նախապես զգուշացվել է, իսկ թիրախներին հարվածելու համար կիրառվել է բարձր ճշգրտության սպառազինություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment