Կա ավելի խաղաղ ու փոխկապակցված տարածաշրջան կառուցելու իրական հնարավորություն․ Կոբախիձե

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանը միշտ ձգտել է հանդես գալ որպես արդար միջնորդ տարածաշրջանային նախաձեռնություններում, խթանել համագործակցությունը և նպաստել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի ապագան չպետք է որոշվի անցյալի բաժանարար գծերով։

«Այսօր մենք տեսնում ենք իրական հնարավորություն՝ նոր էջ բացելու և ավելի խաղաղ ու փոխկապակցված տարածաշրջան կառուցելու՝ հիմնվելով ավելի լավ ապագայի համար գործադրվող համատեղ ջանքերի վրա»,- հավելել է Կոբախիձեն։

Նա նշել է, որ համագործակցության այս ոգին պետք է նաև վերածվի տարածաշրջանի համար շոշափելի տնտեսական հնարավորությունների։

Leave a comment