Քաղաքապետարանում ծեծկռտուքից շուրջ երեք շաբաթ անց էլ որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել. «Ժողովուրդ»

2026 թվականի հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի քննությունը փաստացի տեղում է դոփում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները, մասնավորապես Քննչական կոմիտեի քննիչները, եղել են Երևանի քաղաքապետարանում, իրականացրել են անհրաժեշտ քննչական գործողություններ, սակայն դեպքից շուրջ երեք շաբաթ անց էլ վարույթով որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նիստում ծեծկռտուքը սկսվել էր այն բանից հետո, երբ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մեղադրել էին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ձայների գողության մեջ։ Բանավեճը շատ արագ վերածվել էր փոխադարձ վիրավորանքների, հայհոյանքների և ֆիզիկական բախման, որին մասնակցել էին նաև ավագանու կին անդամներից մի քանիսը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր նաև, որ քրեական վարույթի շրջանակում տուժող է ճանաչվել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment