Իրանում ավիահարվածի է ենթարկվել Բենդեր-Խամիր–Բենդեր-Աբբաս մայրուղու կարևոր կամուրջը․ Mehr

Իրանի Mehr գործակալության հաղորդմամբ՝ ավիահարվածի է ենթարկվել Բենդեր-Խամիր–Բենդեր-Աբբաս ավտոմայրուղու վրա գտնվող կարևոր կամուրջներից մեկը։

Հաղորդվում է, որ հարվածի պահին կամրջի վրա եղել են քաղաքացիական տրանսպորտային միջոցներ։ Նախնական տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է մեկ մարդ, որը գտնվել է ավտոմեքենայի մեջ։

Բենդեր-Խամիր–Բենդեր-Աբբաս մայրուղին համարվում է Իրանի հարավի հիմնական տրանսպորտային ուղիներից մեկը։ Ռազմական վերլուծաբանների գնահատմամբ՝ նման ենթակառուցվածքների թիրախավորումը կարող է նպատակ ունենալ խաթարել լոգիստիկան, զորքերի տեղաշարժը և Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող իրանական նավահանգիստների մատակարարումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment