Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան

Քաղաքականություն

17.07.2026 | 10:40

Հուլիսի լույս 17-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, գրում է Current time-ը։

Տասնմեկ բնակելի շենք և մեքենաներ են վնասվել։ Տասը մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել է։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ զոհվածների թվում է մի կին, որը հարձակման պահին իր երեխաների հետ զբոսնում էր այգում։ Օդեսայի շրջանում ավերվել է բենզալցակայան, այրվել են մեքենաներ։

Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է X31P հակառադարային հրթիռ, յոթ X-59/69 հրթիռ և 130 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինական զինված ուժերը խոցել են հինգ կառավարվող հրթիռ և 115 անօդաչու թռչող սարք, հայտնել են  Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ուժերը հարձակվել են Օդեսայի մարզի վրա «բարձր ճշգրտության զենքերով և հարձակողական անօդաչու թռչող սարքերով»։

Օդեսա և Չորնոմորսկ նավահանգիստներում հարված է հասցվել «նավահանգստային ենթակառուցվածքային օբյեկտների, անօդաչու թռչող սարքերի արտադրության և հավաքման օբյեկտների, ինչպես նաև հրշեջ նավակի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment