«Հազար անգամ ամոթ». ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչական հոլովակի մասին

 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը գրում է.

«Սա «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչական հոլովակից երկու դրվագ է։ Պարզվում է՝ Արևմտյան Ադրբեջանի Էրիվանի մարզում Մայր Հայաստանի փոխարեն Աթաթուրքի արձանն է կանգնեցվելու, Ծիծեռնակաբերդի հուշարձանի փոխարեն՝ աշխարհի ամենախոշոր մզկիթը, անվավեր են ճանաչվելու հայկական անձնագրերը… և այսպես շարունակ։ Իբր Հայաստանի մոտ ապագայի վիճակն է։

Հոլովակը դիտելուց հետո զզվանք ու սրտխառնուք է առաջանում։

Քաղաքական ուժերին և որոշ հեռուստատեսություններին միայն թվում է, որ նախընտրական շրջանում նախընտրական քարոզչության անվան տակ կարող են սղացնել ցանկացած կեղտ, ապատեղեկատվություն, հուսահատություն, տխմարություն, հայատյաց բովանդակություն։
Հազար անգամ ամոթ…»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment