Միացյալ Թագավորության վարչապետը չունի հրաժարական տալու մտադրություն

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերն ասել է, որ չունի հրաժարական տալու մտադրություն։

Սթարմերը պլանավորում է իշխող Լեյբորիստական ​​կուսակցությունն առաջնորդել հաջորդ խորհրդարանական ընտրություններին, որոնք, ինչպես սպասվում է, տեղի կունենան ոչ ուշ, քան 2029 թվականի օգոստոսին։

Ավելի վաղ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Լեյբորիստական ​​կուսակցության պարտությունից հետո գրեթե 100 պատգամավորներ կոչ էին արել Սթարմերին հեռանալ։

Մի շարք պետական ​​պաշտոնյաներ նույնպես հրաժարական էին տվել՝ ի նշան բողոքի, այդ թվում՝ առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը, որը համարվում է Սթարմերի հիմնական մրցակիցը։  Սթարմերի մեկ այլ մրցակից՝ Մանչեսթերի քաղաքապետ Էնդի Բըրնհեմը, մտադիր է առաջադրվել խորհրդարանում, ինչը նրան հնարավորություն կտա նաև պայքարել վարչապետի պաշտոնի համար։

Leave a comment