Ընդգծվել է Երևան-Լոնդոն կանոնավոր ուղիղ չվերթների կարևորությունը՝ որպես զբոսաշրջային, մշակութային և կրթական կապերի ընդլայնման կարևոր գործոն

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու նշանակությունը երկկողմ համագործակցության շարունակական ընդլայնման տեսանկյունից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ, այդ թվում՝ անդրադարձ կատարելով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և առևտրի դիվերսիֆիկացման, ինչպես նաև երկու երկրների միջև կրթամշակութային հարաբերությունների խորացման հնարավորություններին։

Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է Երևան–Լոնդոն կանոնավոր ուղիղ չվերթների կարևորությունը՝ որպես զբոսաշրջային, մշակութային և կրթական կապերի ընդլայնման կարևոր գործոն։

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment