Բարսելոնայում ցուցարարներն այրում են աղբամանները

Բարսելոնայում բողոքի ակցիաների մասնակիցներն այրում են աղբամաններն ու ջարդում խանութների ցուցափեղկերը՝ ստիպելով քաղաքի կենտրոնում գտնվող խանութներին փակվել։

Ինչպես հայտնում է «El Periódico» թերթը, բողոքի ակցիաների հետևանքով քաղաքի կենտրոնում մի շարք խանութներ, մասնավորապես՝ հանրային սննդի օբյեկտներ, դադարեցրել են աշխատանքը։

Նոյեմբերի 11-ին Իսպանիայում մեկնարկել է 24-ժամյա համազգային գործադուլը։ 

Արդեն շուրջ 40 մարդ է ձերբակալվել։

Գործադուլի հետևանքով չեղարկվել են նաև ավիաչվերթներ, խաթարվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը։

Այն որակվում է որպես վերջին 14 տարվա ընթացքում ամենախոշորը։

 

Leave a comment