ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 45,828.5 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 5․7%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 20․9%-ով և կազմել 72,903.4 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 13․9%-ով և կազմել 129,629.5 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 9․2%-ով՝ կազմելով 16,077.0 հազար լիտր։