Հայտարարվել է մրցույթ Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղում նրա արձանի տեղադրման համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Արարատի համայնքապետարանը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակին ընդառաջ՝ հայտարարում է Վազգեն Սարգսյանի արձանի նախագծի և մանրակերտի ներկայացման բաց մրցույթ։ Վազգեն Սարգսյանի արձանը նախատեսվում է տեղադրել Սպարապետի ծննդավայրում՝ Արարատ համայնքի Արարատ գյուղի մշակույթի տան դիմացի հրապարակում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2026թ․ սեպտեմբերի 20-22-ն ընկած ժամանակահատվածում:  Հայտերն անանուն կներկայացվեն մրցութային հանձնաժողովին, որից հետո տեղի կունենան մանրակերտերի … Read more

Փաշինյանն ու Ալիևը պլանավորում են մեկնել Վաշինգտոն – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնեն Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։ «Ըստ աղբյուրների տվյալների՝ փոխնախագահ Վենսի՝ Հարավային Կովկաս կատարած այցից հետո, Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի վարչապետ Փաշինյանը ծրագրում են փետրվարի 19-ին այցելել Վաշինգտոն՝ Թրամփի … Read more

ԱՄՆ մաքսատուրքերի հարցը կքննարկվի Վենսի հետ հանդիպմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարը դժվարացավ ասել` արդյոք Վենսի պաշտոնական այցի ժամանակ կքննարկվեն մասնավորապես Սյունիքի մարզում օգտակար հանածոների, ինչպես նաև ուրանի հանքերի թեմաները։ Նա նշեց` այս հարցերի հետ կապված մանրամասների չի տիրապետում։

Հայաստանի ըմբշամարտի հավաքականները զբաղեցրել են առաջին հորիզոնականները – Azat TV

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվել է Քրիստիան Պալուսալուի անվան ըմբշամարտի 37-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին հորիզոնականները։ Հուշամրցաշարին մասնակցել են 14 երկրի ըմբիշներ։ Նմանատիպ հոդվածներ Ազատ ոճայիններից մրցաշարի չեմպիոններ են դարձել Մանվել Խնձրցյանը (61 կգ), Արսեն Հարությունյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 … Read more

Վենսի այցի կապակցությամբ երթևեկությունն ու քաղաքացիների շարժը կսահմանափակվի

Երևանում կայանալիք պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգութունն ապահովելու նպատակով՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն, կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Նույն ժամերին կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Դեմիրճյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկ: Անվտանգության նկատառումներից … Read more

Հայ գեղասահորդները հանդես կգան «Արցախ» երաժշտության ներքո, որը պաշտոնապես կներկայացվի այլ անվան ներքո

Իտալիայի ձմեռային օլիմպիական խաղերում հայ գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինը և Կարինա Ակոպովան հանդես կգան Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո, որը պաշտոնապես կներկայացվի այլ անվան ներքո։ Երաժշտությունը կկկրի «Երաժշտությունը՝ Արագ Գևորգյանի» անվանումը։ «Արցախ»-ի դեմ ավելի վաղ բողոք էր ներկայացրել է ադրբեջանական կողմը։ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք էր հայտնել ձմեռային օլիմպիական խաղերում այդ ստեղծագործությունն օգտագործելու կապակցությամբ՝ նշելով, որ այն «քաղաքական և անջատողական ենթատեքստ» ունի։ … Read more

ՔԿ․ Զինվորին դաժան ծեծի ենթարկելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ՊՆ զորամասին հարակից տարածքում պայմանագրային զինծառայողին խմբակային դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիա-ին հայտնեց ՀՀ ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ «Առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն»,- նշեց Ավդալյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին, … Read more