Հայ գեղասահորդները հանդես կգան «Արցախ» երաժշտության ներքո, որը պաշտոնապես կներկայացվի այլ անվան ներքո

Իտալիայի ձմեռային օլիմպիական խաղերում հայ գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինը և Կարինա Ակոպովան հանդես կգան Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո, որը պաշտոնապես կներկայացվի այլ անվան ներքո։

Երաժշտությունը կկկրի «Երաժշտությունը՝ Արագ Գևորգյանի» անվանումը։

«Արցախ»-ի դեմ ավելի վաղ բողոք էր ներկայացրել է ադրբեջանական կողմը։ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք էր հայտնել ձմեռային օլիմպիական խաղերում այդ ստեղծագործությունն օգտագործելու կապակցությամբ՝ նշելով, որ այն «քաղաքական և անջատողական ենթատեքստ» ունի։

Օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ անընդունելի է այս հարթակն օգտագործել քաղաքական նպատակներով, պետք է քաղաքական չեզոքություն պահել։ «Օլիմպիական խաղերը խաղաղության, բարեկամության և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի խորհրդանիշ են»։

Միջազգային գեղասահքի միությունը հայտարարել է, որ իրավիճակը դիտարկվել է բոլոր ներգրավված կողմերի հետ։ Որոշում է ընդունվել մրցութային ծրագիրը ներկայացնելիս չօգտագործել «Արցախ» պաշտոնական անվանումը։

Leave a comment