Հայտարարվել է մրցույթ Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղում նրա արձանի տեղադրման համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արարատի համայնքապետարանը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակին ընդառաջ՝ հայտարարում է Վազգեն Սարգսյանի արձանի նախագծի և մանրակերտի ներկայացման բաց մրցույթ։

Վազգեն Սարգսյանի արձանը նախատեսվում է տեղադրել Սպարապետի ծննդավայրում՝ Արարատ համայնքի Արարատ գյուղի մշակույթի տան դիմացի հրապարակում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2026թ․ սեպտեմբերի 20-22-ն ընկած ժամանակահատվածում:

 Հայտերն անանուն կներկայացվեն մրցութային հանձնաժողովին, որից հետո տեղի կունենան մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող հայտի մանրակերտի հիման վրա կիրականացվի արձանի կառուցումը:

Leave a comment