Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի շարասյան
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի շարասյան, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Միևնույն ժամանակ, շքերթին կմասնակցեն ինքնաթիռներ, հավելել է նախարարությունը։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Մոսկվայում Հաղթանակի շքերթը կանցկացվի սահմանափակ ձևաչափով։ Առանց ռազմական տեխնիկայի նախորդ անգամ Մոսկվայում Հաղթանակի շքերթը անցկացվել էր 2007 թվականին։ –00—ՍՊ