ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի շարասյան, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Միևնույն ժամանակ, շքերթին կմասնակցեն ինքնաթիռներ, հավելել է նախարարությունը։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Մոսկվայում Հաղթանակի շքերթը կանցկացվի սահմանափակ ձևաչափով։
Առանց ռազմական տեխնիկայի նախորդ անգամ Մոսկվայում Հաղթանակի շքերթը անցկացվել էր 2007 թվականին։
–00—ՍՊ