Պակիստանը Հայաստանում իր առաջին դեսպանին է նշանակել

https://arm.sputniknews.ru/20260912/pakistany-hajastanum-ir-arajin-despanin-e-nshanakel-106764859.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պակիստանի դեսպան Շաֆքատ Ալի Խանը

Sputnik Արմենիա

Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պակիստանի դեսպան Շաֆքատ Ալի Խանը

2026-09-12T10:42+0400

true

PT1M22S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0c/106764237_175:0:1156:736_1920x0_80_0_0_1b6f171a2c661d5fe03b285f4f4f0056.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պակիստան, դեսպան, հայաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео

պակիստան, դեսպան, հայաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Հայաստանում Պակիստանի դեսպանը նշել է, որ ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Պակիստանը Հայաստանում իր առաջին դեսպանին է նշանակել, որն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հայաստանում Պակիստանի նորանշանակ դեսպանը Շաֆքատ Ալի Խանն է։

«Նախագահը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ կարևորելով, որ նա Պակիստանի առաջին դեսպանն է Հայաստանում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Շաֆքատ Ալի Խանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նշելով, որ ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման և նոր ուղղությունների առաջմղման հնարավորությունները։

Հիշեցնենք` Հայաստանը Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1 տարի առաջ։ 2026 թվականի հուլիսին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Պակիստանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Հավելենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից առաջ Պակիստանն աշխարհի միակ երկիրն էր, որը չէր ճանաչում Հայաստանի անկախությունը։ Այդպիսով Իսլամաբադը ցույց էր տալիս իր աջակցությունը Բաքվին` Ղարաբաղյան հակամարտության ժամանակ։

Leave a comment