Խամենեին հրահանգել է ցանկացած մակարդակի կամ սպառնալիքի պատասխանել անհապաղ և արդյունավետ կերպով

Իրանի զինված ուժերը պետք է կարողանան արդյունավետորեն արձագանքել հակառակորդի կողմից եկող ցանկացած սպառնալիքի՝ անկախ աշխարհագրական դիրքից. այս մասին հայտարարել է երկրի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին՝ բարձրաստիճան հրամանատարների հետ հանդիպման ժամանակ։ 

Ըստ նրա գրասենյակի՝ Խամենեին հզոր առճակատման համար մարտական պատրաստվածությունը որակել է որպես «առավելագույն զսպման» նախապայման։

Հայտարարության մեջ նշվում է, որ Հեղափոխության գերագույն առաջնորդը հրահանգել է ցանկացած մակարդակի կամ տեսակի սպառնալիքին պատասխանել անհապաղ և արդյունավետ կերպով՝ առանց աշխարհագրական սահմանափակումների։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում իր դաշնակիցներին տեղեկացրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր նոր փուլի մասին, որը կարող է տևել մի քանի օր։ Բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել նման գործողություն իրականացնելու վերաբերյալ։

Leave a comment