https://arm.sputniknews.ru/20261019/ankargutjunnery-arden-grete-qavosi-en-veratsvel-peskvovy-evrvopajum-sksvats-tshgnazhami-masin-108301350.html
Անկարգությունները արդեն գրեթե քաոսի են վերածվել. Պեսկովը` Եվրոպայում սկսված ճգնաժամի մասին
Անկարգությունները արդեն գրեթե քաոսի են վերածվել. Պեսկովը` Եվրոպայում սկսված ճգնաժամի մասին
Sputnik Արմենիա
Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանել է Եվրոպայում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը։ 19.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-19T15:22+0400
2026-10-19T15:22+0400
2026-10-19T15:22+0400
դմիտրի պեսկով
ֆրանսիա
բողոքի ակցիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/09/103294437_0:0:1501:844_1920x0_80_0_0_b0b551c1490a82152acfc1e7e525f5e1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցող անկարգությունները գրեթե քաոսի են վերածվել, ինչը վկայում է մեծ ճգնաժամի մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերը տեղի են ունենում գնաճի և իշխանությունների սոցիալական քաղաքականության նկատմամբ դժգոհության ֆոնին։ Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 550 հազար մարդ, արհմիությունները ցուցարարների թիվը 800 հազար են գնահատել։ Փարիզում, Լիոնում, Մարսելում և այլ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, թալանվել ու հրկիզվել են խանութներ ու այլ շինություններ, այդ թվում՝ պատմական-մշակութային: Անկարգությունների ֆոնին ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է տվել, սակայն նախագահ Մակրոնն այն չի ընդունել։ Ինքը՝ Մակրոնը, ազգին ուղղված տեսաուղերձում հայտարարել է, որ ցուցարարների ձայնը պետք է լսելի լինի։Ֆրանսիայից հետո կենսամակարդակի թանկացման, վառելիքի գների աճի ու բարձր հարկերի դեմ բողոքի ցույցեր սկսվեցին Իտալիայում և Ալբանիայում։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/09/103294437_177:0:1302:844_1920x0_80_0_0_eb0cd2544266f41e2b59073a3559fd9a.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ֆրանսիա, բողոքի ակցիա
դմիտրի պեսկով, ֆրանսիա, բողոքի ակցիա
Բաժանորդագրվել
Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանել է Եվրոպայում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցող անկարգությունները գրեթե քաոսի են վերածվել, ինչը վկայում է մեծ ճգնաժամի մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դժվար է ասել՝ ճգնաժամը համակարգային է, թե ոչ, սակայն արդեն ակնհայտ է, որ դա մեծ ճգնաժամ է։ Դրանք Ֆրանսիայի խոշորագույն քաղաքներում քաոսի եզրին հասած անկարգություններ են… Ինչպես տեսնում ենք, այդ ամենը տարածվել է նաև դեպի Իտալիա։ Այլ երկրների վրա է սկսում տարածվել։ Այստեղ, իհարկե, ճգնաժամի նշաններ ենք տեսնում», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին։
Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերը տեղի են ունենում գնաճի և իշխանությունների սոցիալական քաղաքականության նկատմամբ դժգոհության ֆոնին։ Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 550 հազար մարդ, արհմիությունները ցուցարարների թիվը 800 հազար են գնահատել։ Փարիզում, Լիոնում, Մարսելում և այլ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, թալանվել ու հրկիզվել են խանութներ ու այլ շինություններ, այդ թվում՝ պատմական-մշակութային: Անկարգությունների ֆոնին ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է տվել, սակայն նախագահ Մակրոնն այն չի ընդունել։ Ինքը՝ Մակրոնը, ազգին ուղղված տեսաուղերձում հայտարարել է, որ ցուցարարների ձայնը պետք է լսելի լինի։
Ֆրանսիայից հետո կենսամակարդակի թանկացման, վառելիքի գների աճի ու բարձր հարկերի դեմ բողոքի ցույցեր սկսվեցին Իտալիայում և Ալբանիայում։