Տոնոյան․ Արտաքին ուժերի աջակցություն մինչ օրս ստացել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը»

ՀՀ ընտրություններին ընդառաջ արտաքին աջակցություն առ այսօր ստացել է բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ-ի հասցեին հնչող մեղադրանքները, թե կուսակցությանն աջակցում են Ռուսաստանը և Բելառուսը։ «Մինչ այս պահը տարբեր երկրների նախագահներ ու այլ պաշտոնյաներ աջակցել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Պարբերաբար … Read more

«Լեզուն ազգի հիմքն է։ Եթե լեզուն չկա՝ ազգը չկա». Յակոբ Այնթապլեան

Մայիսի 13-ին Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Մեր լեզուն, Համո Սահյանն ու հայրենատիրությունը» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հայոց լեզվի պահպանությանը, բանաստեղծ Համո Սահյանի ստեղծագործական ժառանգությանը և հայրենատիրության գաղափարին՝ նրա ստեղծագործություններում։ Միջոցառումը համախմբել էր գրականության, կրթության և մշակույթի ներկայացուցիչներին։ Հատուկ հյուրն էր ամերիկահայ դոկտոր-պրոֆեսոր Յակոբ Այնթապլեանը, ով իր դասախոսության մեջ լեզուն ներկայացրեց որպես ազգային գոյության հիմք՝ … Read more

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու վերաբերյալ նախագիծ

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու վերաբերյալ նախագիծ

Իշխանությունը տապալել է սոցիալական պատասխանատվության իր պարտականությունը. Վարդևանյան

«2021 թվականին Հայաստանում աղքատության ցուցանիշը կազմել է շուրջ 27 %։ ՔՊ նախընտրական խոստումն էր, որ այն պետք է կրճատվի 2 անգամ։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, աղքատության ցուցանիշը Հայաստանում շուրջ 22 % է, իսկ ծայրահեղ աղքատության մեջ մեր հայրենակիցներից շուրջ 30,000-ն են գտնվում»,-  թվային տվյալները ներկայացնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարևանյանը սոցիալական ցանցի իր … Read more

Պատերազմի միակ ուժը ՔՊ-ն է, որին աջակցում են Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները․ Իվետա Տոնոյան

«Արտաքին միջամտություն կա և այդ աջակցությունը բացառապես ՔՊ կուսակցության մասով է, աջակցողներն էլ Ադրբեջանն ու Թուրքիան են»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ վերջին շրջանում ԲՀԿի հասցեին արտաքին միջամտության վերաբերյալ մեղադրանքներ են հնչեցվում՝ մատանաշելով Բելառուսը և Ռուսաստանը։ «Առ այս պահը միակ քաղաքական ուժը, որին աջակցել են այլ … Read more

Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ «ֆանտաստիկ առևտրային գործարքների» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավարտել է պետական ​​այցը Չինաստան։ Երկու կողմերն էլ բանակցությունները բնութագրել են որպես հաջողված՝ պնդելով, որ դրանք նպաստել են փոխըմբռնմանը և ամրապնդել հարաբերությունները, գրում է Current time-ը։ Սակայն դեռևս քիչ տեղեկություններ կան Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի բանակցությունների կոնկրետ մանրամասների մասին։ Մայիսի 14-ին Թրամփը և Սին պաշտոնական բանակցություններ էին վարել, այցելել … Read more

Ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 5 տարում 2,5 անգամ կբարձրացնենք․ Նարեկ Կարապետյանը՝ Սևանում (տեսանյութ)

Ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 5 տարում 2,5 անգամ կբարձրացնենք։ Սևանում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Մեր հայրենիքի կապուտաչյա Սևանի կողքը բնակվելով՝ մարդիկ իրավունք չունեն աղքատ ապրել այստեղ։ Այս ռեսուրսները, որ Աստված տվել է, պետք է օգտագործենք, որպեսզի մարդիկ կարողանան այս տարածաշրջանում լավ ապրեն։ Պետությունը կառավարելը միայն բյուջե ծախսել չի։ Դա վարժ … Read more