Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Կրակովում կատարվածն ահաբեկչություն է որակել

Բաժանորդագրվել

Ինչպես գրում են տեղի ԶԼՄ-ները, ամեն ինչ տեղի է ունեցել այն շրջանում, որտեղ ընթանում էր աջ ծայրահեղականկազմակերպությունների կազմակերպած ցույցը։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ահաբեկչություն է անվանել Կրակովումտեղի ունեցած հրաձգությունը։

Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ Կրակովի կենտրոնում կրակ բացած անձը Լեհաստանի քաղաքացի է։ Նա գործել է միայնակ և այժմ ձերբակալված է։

Նրա արարքի դրդապատճառները չեն հստակեցվում։

Ինչպես գրում են տեղի լրատվամիջոցները, դեպքի վայրում հայտնաբերվել է «զինվորական նմուշի երկարափող զենք»։ Ենթադրվում է, որ դա AR-15 հրացան է։

Հարձակվողի ավտոմեքենայում հայտնաբերվել են նաև մեծ քանակությամբ այլ զենքեր և զինամթերք։

Հիշեցնենք` այսօր` նոյեմբերի 7–ին, մի տղամար Կրակովի կենտրոնում՝ գլխավոր շուկայի մոտ, իր ավտոմեքենայից կրակ էր բացել անցորդների ուղղությամբ, ինչի հետևանքով 6 մարդ մահացել էր, կան տասնյակ տուժածներ։

Leave a comment