Առաջ հպարտ խոսում էինք, երբ ուզենք՝ Բաքուն կգրավենք, Ալիևն էլ թեյ կբերի մեզ, բայց հիմա խեղճացած ենք. Ծառուկյան

«Առաջ հաղթած, հպարտ  խոսում էինք, երբ ուզենք՝ Բաքուն կգրավենք, Ալիևն էլ կբերի, մեզ թեյ կտա։ Բայց հիմա դա պրծել է, արդեն խեղճացած, պարտված ժողովուրդ ենք»,- քարոզարշավի ընթացքում Ոսկեվազում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա նշեց՝ քանի որ այսօր ասելու բան չունեն, Քրիստոսի արձանն է կառուցում հայ ժողովրդի անունից, որպեսզի Հայաստանն աշխարհին ասելու … Read more

5000-ամյա ժողովրդի ճակատագիրը չի կարող տնօրինել մի խեղկատակ․ օգնեք մեզ միասին կառուցենք անվտանգ Հայաստան․ Իշխան Սաղաթելյան

«Ուղիղ հինգ տարի առաջ, գրեթե այս նույն օրերին հենց այս հրապարակում մենք ձեզ մի բան էինք ասում, ասում էինք, որ մեր երկրին մահ, պատերազմ և ողբերգություն բերած իշխանությունը եթե վերարտադրվի, շատ թանկ ենք վճարելու, ասում էինք՝ այն իշխանությունը, ով հանձնել է մեր հայրենիքը, իրավունք չունի վերարտադրվի, դժբախտաբար այդ իշխանությունը կարողացավ ձեզ նորից մոլորեցնել, խաբել և … Read more

Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Օրակարգում ներառված էր մեկ հարց՝ մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու վերաբերյալ նախաձեռնության ներկայացում: Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է հարցի քննարկումը հասարակական խորհրդի անդամների հետ՝ լսելու նրանց տեսակետներն ու առաջարկները նախաձեռնության վերաբերյալ։ «Իրականում բազմաթիվ մտահոգիչ … Read more

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ համագործակցության խորացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպումներ և զրույցներ է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Մոլդովայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Միհայ Պոպշոյի, Մալթայի արտաքին գործերի և զբոսաշրջության նախարարության Գլոբալ հարցերի, միջազգային զարգացման և տնտեսական հարցերի գլխավոր վարչության տնօրեն Նևիլ Ակուիլինայի, Իտալիայի ԱԳ … Read more

Սարսափելի մահվան նախընտրական պատմություն․ Նուբարաշենի հոգեբուժարան տեղափոխված քաղաքացի Արմեն Հովհաննիսյանն ինքնասպան է եղել․ Ժաննա Ալեքսանյան

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Մահվան սարսափելի պատմություն, ավելի շուտ սարսափելի մահվան նախընտրական պատմություն։ Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալված, ապա ոստիկանների կողմից այսօր առավոտյան ձերբակալվածների պահման վայրից Նուբարաշենի հոգեբուժարան տեղափոխված քաղաքացի Արմեն Հովհաննիսյանն ինքնասպան է եղել։ Նա մեղադրվում էր նախընտրական քարոզչությանը խոչնդոտելու մեջ։ Ըստ ոստիկանության՝ «ձերբակալվածի մոտ նկատվել է … Read more