«Ուղիղ հինգ տարի առաջ, գրեթե այս նույն օրերին հենց այս հրապարակում մենք ձեզ մի բան էինք ասում, ասում էինք, որ մեր երկրին մահ, պատերազմ և ողբերգություն բերած իշխանությունը եթե վերարտադրվի, շատ թանկ ենք վճարելու, ասում էինք՝ այն իշխանությունը, ով հանձնել է մեր հայրենիքը, իրավունք չունի վերարտադրվի, դժբախտաբար այդ իշխանությունը կարողացավ ձեզ նորից մոլորեցնել, խաբել և վերարտադրվել: Եվ այդ իշխանության վերարտադրության համար մենք շատ թանկ ենք վճարել և շատ թանկ ենք վճարում»,- այս մասին Արտաշատում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։