Իսրայելի ԱԳ և ԱԱ նախարարները բանավեճի են բռնվել Գազա ուղևորված նավատորմի անդամների նկատմամբ վերաբերմունքի համար

Իսրայելի արտաքին գործերի նախարար  Գիդեոն Սաարը քննադատել է հրեական պետության ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրին՝ Գազա ուղևորված «Սումուդա» նավատորմի ձերբակալված ակտիվիստների նկատմամբ կոշտ վերաբերմունքի համար։ «Դուք դիտավորյալ վնաս հասցրեցիք երկրին այս ամոթալի տեսարանով, և ոչ առաջին անգամ: Դուք արժեզրկեցիք շատ-շատ մարդկանց՝ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներից մինչև Արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ և շատ այլ արժանի մարդիկ, հսկայական մասնագիտական … Read more

Հայաստանը տեխնոլոգիական ծառայություններից անցում է կատարում սեփական պրոդուկտի արտադրության և արտահանման. հունիսին կմեկնարկի RISE 2026-ը

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի RISE Powered by Silicon Mountains 2026 խոշոր բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսը ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 3-4-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի RISE Powered by Silicon Mountains 2026 խոշոր բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսը։ Ինչպես չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Silicon … Read more

«Սև Հովազ»-ի հրամանատարին դատարանը թույլատրել է քարոզարշավի շրջանակում հաղորդակցվել այլ անձանց հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է. ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանը քննության առնելով «Սև Հովազ» կամավորական ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի հետ զուգահեռ ընտրված սահմանափակումները վերացնելու մասին, որոշում կայացրեց այն բավարարել՝ թույլատրելով պաշտպանյալիս քարոզարշավի շրջանակներում հյուրընկալել, հաղորդակցվել այլ անձանց հետ, բացառությամբ … Read more

Էջմիածնում դրիֆթ արած վարորդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը մայիսի 15-ի ուշ երեկոյան, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և վտանգելով երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, երկարատև դրիֆթ է կատարել Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում։ Մայիսի 19-ի առավոտյան կարգազանց վարորդը ձերբակալվեց, իսկ մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Պարզվեց նաև, որ Էջմիածնի Խաչատուր Աբովյանի … Read more

Մոսկվան դժգոհ է Երևանի վերջին որոշումներից․ Շոյգու

Քաղաքականություն Մոսկվան դժգոհ է Երևանի վերջին որոշումներից․ Շոյգու Աջակցիր «Ա1+»-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ վերջին շրջանում Հայաստանի ղեկավարության մի շարք քայլեր հակասում են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Նրա խոսքով՝ Մոսկվայում ուշադրությամբ հետևում են Երևանի արտաքին քաղաքական որոշումներին և ակնկալում են փոխադարձ վերաբերմունք դաշնակցային համագործակցության շրջանակում։ Շոյգուն այս մասին խոսել … Read more

Մայիսի 20-ի բիզնես լուրերը

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐՌԴ-ում նոր համակարգ՝ ՀՀ արտահանողների համարՀունիսի 1-ից ՌԴ-ում կգործի մատակարարման հաստատման համակարգ, և առանց QR կոդի ապրանքները չեն կարող մուտք գործել շուկա։Հետվճարի ծրագրից օգտվել է 531 հազար քաղաքացիԱպրիլին ծրագրից օգտվել է ավելի քան 531 հազար թոշակառու և նպաստառու, միջին հետվճարը կազմել է 8,080 դրամ։e-gate համակարգ սահմաններինՍահմանային անցակետերում կներդրվի էլեկտրոնային անցակետ…