Այս պահին խուզարկություն է իրականացվում նաև Անդրանիկ Թևանյանի բնակարանում

Այս պահին խուզարկություն է իրականացվում «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանի բնակարանում։ Այս մասին հայտնեց «Մայր Հայաստանի» վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։ Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 22–ին, վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ և քննչական գործողություններ են սկսել, որը այս պահին դեռ … Read more

Թուրքիայում փակվել է այն համալսարանը, որտեղ 2005 թ․ Հայոց ցեղասպանության մասին կոնֆերանս էր տեղի ունեցել․ թուրքագետ

Թուրքագետ Մելինե Անումյանը գրում է․ «Թուրքիայում դատական որոշմամբ փակվել է այն համալսարանը, որտեղ 2005 թ․ Հայոց ցեղասպանության մասին կոնֆերանս էր տեղի ունեցել «Ջան» հոլդինգի դեմ ուղղված հետաքննության շրջանակներում Ստամբուլի Բիլգի համալսարանի հիմնադրամի համար նոր կառավարիչ է նշանակվել, որից հետո թույլ չի տրվել, որ համալսարանը շարունակի գործել։ Այսօր հրապարակված որոշման համաձայն՝ հայտնի համալսարանը փատացիորեն փակվել է։ … Read more

ԱՄՆ-ն և Հայաստանը խորացնում են համագործակցությունը փոքր մոդուլային ռեակտորների ուղղությամբ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության շարունակական առաջընթացը։ ԱՄՆ պետքարտուղարության «Հիմնարար ենթակառուցվածքներ՝ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի պատասխանատու օգտագործման համար» ծրագրի շրջանակում մայիսի 19-ից 22-ը Հայաստանում էին «Սարջենթ և Լունդի» ընկերության փորձագետները՝ ապահովելու շարունակական տեխնիկական խորհրդատվություն փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի վերաբերյալ։ «Սարջենթ և Լունդի» ընկերությունը, աշխատելով ՀՀ պաշտոնյաների հետ, … Read more

Դեպի նոր հաջողություններ․ ԶՊՄԿ-ի ուղերձը շրջանավարտներին

Սիրելի՛ շրջանավարտներ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը սիրով շնորհավորում է ձեզ Վերջին զանգի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններով, ձեռքբերումներով և նոր հնարավորություններով լի ճանապարհ։ Այս օրը խորհրդանշում է ոչ միայն դպրոցական կյանքի ավարտը, այլև նոր նպատակների, կարևոր որոշումների և մեծ պատասխանատվության սկիզբը։ Թող ձեր առջև բացվեն գիտելիքի, ինքնադրսևորման և մասնագիտական աճի լայն հորիզոններ։ Եղե՛ք նպատակասլաց, համարձակ ու ստեղծարար, հավատացե՛ք … Read more