Նոյեմբերի 13-ին Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում մեկնարկել է TOON EXPO․ Invest 2026 Vol. 2 միջազգային ցուցահանդեսը՝ մեկ հարթակում համախմբելով կառուցապատողներին, անշարժ գույքի գործակալություններին, ֆինանսական կառույցներին, ներդրողներին և ոլորտի մասնագետներին։
Արդեն ութերորդ անգամ անցկացվող ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 100 ընկերություն։ Ներկայացված են բնակելի և ներդրումային անշարժ գույքի նախագծեր Հայաստանից և աշխարհի ավելի քան 10 երկրից, այդ թվում՝ Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Կիպրոսից, Վրաստանից, Ինդոնեզիայից և Իսպանիայից։
Կազմակերպիչների տվյալներով՝ այս անգամ ցուցահանդեսի նախնական գրանցումների թիվը ռեկորդային է․ մինչև մեկնարկը գրանցվել է ավելի քան 45 հազար այցելու՝ աշխարհի ավելի քան 30 երկրից։
TOON EXPO-ի այցելուները հնարավորություն ունեն մեկ վայրում ուսումնասիրելու տարբեր նախագծեր, համեմատելու գներն ու գնման պայմանները, անմիջապես հանդիպելու կառուցապատողների և գործակալությունների ներկայացուցիչներին։ Բացառապես ցուցահանդեսի օրերին մասնակից ընկերություններն առաջարկում են նաև հատուկ պայմաններ, զեղչեր և գնային առավելություններ։
Ֆինանսական կառույցների ներկայացուցիչները խորհրդատվություն են տրամադրում հիփոթեքային և ֆինանսավորման այլ տարբերակների վերաբերյալ։ Ցուցահանդեսի միջազգային մասնակցությունն էլ հնարավորություն է տալիս ծանոթանալու արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու և ներդրումներ կատարելու առաջարկներին։
«Big Projects» ընկերության կազմակերպած ցուցահանդեսի նպատակն է անմիջական կապի և համագործակցության միջավայր ստեղծել անշարժ գույքի շուկայի մասնակիցների ու հնարավոր գնորդների միջև՝ նպաստելով տեղեկացված և հիմնավորված որոշումների կայացմանը։
TOON EXPO․ Invest 2026 Vol. 2-ը կշարունակվի մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ։ Այցելուներին սպասում են ամեն օր՝ ժամը 11։00–21։00-ն, «Մերիդիան» էքսպո կենտրոնում՝ Ոսկերիչների 1 հասցեում։ Մուտքն անվճար է, նախնական գրանցումը՝ պարտադիր։
Մանրամասները՝ տեսանյութում.