Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ։

Հայ գրոսմայստերը պարտության է մատնել համաշխարհային դասակարգման առաջատարին 41-րդ քայլում։

Մրցաշարի 6-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանն ու Մագնուս Կարլսենը կրկին կմրցեն՝ այս անգամ պատասխան պարտիայում։

Leave a comment